Ո՞ր հիվանդությունների դեպքում է հակացուցված կանաչ լոբին

Շատ ու շատ օգտակար հատկություններով օժտված այս մթերքը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ սրտանոթային համակարգի, մարսողական համակարգի, ավելորդ քաշի, շաքարային դիաբետի հետ կապված: Կանաչ լոբին իր մի փունջ օգտակար հատկություններով և մեծ քանակի հակաօքսիդանտների օգնությամբ մոտ 28 տոկոսով կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը: Այն օգտակար է մաշկին, մազերին և 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել՝ մշտապես թարմ ու երիտասարդ տեսք ունենալու և առողջ լինելու համար:
Կանաչ լոբի ուտելը հակացուցված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների՝ ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցերի, գաստրիտների, պանկրեատիտների և խոլեցիստիտների սրման ժամանակ։ Ալերգիա կարող է առաջանալ կանաչ լոբի նկատմամբ, ինչպես ցանկացած այլ սննդամթերք: