Թել Ավիվ-Ստամբուլ ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան ուղևորներին ուղարկված լուսանկարի պատճառով

Թել Ավիվ-Ստամբուլ ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ մի քանի ուղևորների ուղարկված լուսանկարի պատճառով, որտեղ պատկերված է ինքնաթիռի վթարը, երեքշաբթի գրել է թուրքական Star թերթը։
Anadolujet TK-7709 չվերթը Թել Ավիվ-Ստամբուլ չվերթով սկսել է շարժվել դեպի թռիչքուղի:
Հրատարակության տվյալներով՝ իրավիճակի մասին ուղևորները հայտնել են բորտուղեկցորդուհիներին։
«Օդաչու-կապիտանը կապվել է Բեն Գուրիոն օդանավակայանի կառավարման կենտրոնի հետ և հայտնել իրավիճակը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինքնաթիռը վերադարձել է կայանատեղի: Անվտանգության ուժերը ստուգել են ինքնաթիռը: Օդանավի հսկողության ընթացքում ոչ մի բացասական երևույթ չի հայտնաբերվել: Ինքնաթիռը Բեն Գուրիոն օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 15:40-ին 154 ուղևորներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։