Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դեմ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դեմ

Ճապոնիայի ԱԳՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ կառավարության սահմանած պատժամիջոցների մանրամասները։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եւ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։

Բացի այդ, արտահանման պատժամիջոցներ են սահմանվել 49 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ ԱԴԾ-ի, ԳՀՎ-ի, Սուխոյ, ՄԻԳ, Ռոստեխ ընկերությունների նկատմամբ