Կարևոր է շարունակել պայմանավորվածությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով

Կարևոր է շարունակել պայմանավորվածությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում այժմ կարևոր է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել պայմանավորվածությունների իրականացումը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով:

Իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների հավելյալ զորակազմի ուղարկման հնարավորության հարցը պետք է տալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը. հավելել է Պեսկովը։

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունների պայմանները», - երկուշաբթի լրագրողներին ասել է նա: