Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 40-ը` չզեկուցվող

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 40-ը` չզեկուցվող

Այսօր՝ հուլիսի 28-ին, կառավարության հերթկան նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 40-ը չզեկուցվող, իսկ երկուսը՝  զեկուցվող։

Զեկուցվող հարցերն են`

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը,

2. «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին օրենքին հավանություն տալու մասին նախագիծը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝  այսօրվա նիստը վարելու է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։