Բանակի հետ միասին Սյունիքում ժողովուրդը պատրաստ է ցանկացած զարգացման․ Դավիթ Դանիելյան

Բանակի հետ միասին Սյունիքում ժողովուրդը պատրաստ է ցանկացած զարգացման․ Դավիթ Դանիելյան

«Սյունիքում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է, բանակի հետ միասին բնակիչները պատրաստ են ցանկացած զարգացման։ Բանակի հետ միասին ժողովուրդն իր կռիվը տալիս է»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

«Ճակատենի ճանապարհով գնում եմ դեպքի Ներքին Հանդ։ Զինվորները, գյուղի բնակիչները բարձր մարտական ոգի ունեն ու բոլորս պատրաստ ենք դիմադրել։ Մեր հայրենիքում սահմանային փոփոխությունն անընդունելի է։ Ալիևյան հանցավոր կլանը իր զորքերը պետք է տանի ելման դիրքեր»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին` իսկ Ճակատենի ճանապարհն անցանելի՞ է, շինարարարական աշխատանքներ էին կատարվում, Դավիթ Դանիելյանն ասաց․

«Հենց այս պահին ասֆալտապատման աշխատանքների վերջին շերտի տեղադրումն է։ Կապան-Ճակատեն- Սրաշեն- Շիկահող- Ծավ ուղղություններով ճանապարհի մասի է խոսքը»,-մանրամասնեց պատգամավորը։

Անի Գևորգյան