Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդները կարողանում է հերքել դրանք

«Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք»,-X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նրա խոսքով, այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրիմացությունները և կեղծ ընկալումները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էւ՝ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ: