Թրամփը հետաձգել է կանադական պողպատի՝ մինչև 50 տոկոս մաքսատուրքերի բարձրացումը

Թրամփը հետաձգել է կանադական պողպատի՝ մինչև 50 տոկոս մաքսատուրքերի բարձրացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Կանադայի պողպատի և ալյումինի մաքսատուրքերի 25%-ից մինչև 50% բարձրացումը, ասել է առևտրային խորհրդական Պիտեր Նավարրոն։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր համապատասխան ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կրկնապատկելու մտադրության մասին։ Սա պետք է պատասխան լիներ կանադական Օնտարիո նահանգի որոշմանը` սահմանելու էլեկտրաէներգիայի համար 25 տոկոս սակագներ:

Առեւտրային խորհրդականի խոսքով՝ Վաշինգտոնն այս քայլին գնացել է կանադական կողմի հետ բանակցություններից հետո։

Մարտի 4-ին պարոն Թրամփը որոշել է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների վրա։ Նույն օրվանից Չինաստանից մատակարարումների մաքսատուրքերը 10%-ից հասցվել են 20%-ի։ Օտտավան, Մեխիկոն և Պեկինը հայտարարել են պատասխան միջոցների մասին։