Այս իշխանությունները տապալել են բանակաշինությունը. Սեյրան Օհանյան

Այս իշխանությունները տապալել են բանակաշինությունը. Սեյրան Օհանյան

Պետք է փոխել այս իշխանություններին, նրանք են գտնվում ճնշման տակ։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած հայտարարություններին։ 

Նա ընդծեց, որ չի ցանկանում մեկնաբանել, բայց փաստ է, որ անհաջողությունների շղթան այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է։ 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այս իշխանություններն ամբողջությամբ տապալել են արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը, պետական կառավարումը»,-ասաց նա։ 

Ըստ նախկին նախարարի՝ անհրաժեշտ է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա արտաքին քաղաքականություն վարել, ներքին ազգային երաշխիքները ձևավորել։

Մանրամասները՝ տեսանյութում․