Նոր շրջադարձ Մեթյու Փերիի մաhվան գործով. հետաքննություն է սկսվել դիաhերձման արդյունքներից հետո

Անցյալ հոկտեմբերին «Ընկերների» աստղ Մեթյու Փերիի հանկարծակի մահը ցնցել էր հանրությանը:
Մահվան գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Մեթյու Փերիի դիահերձման արդյունքների պատճառով։ Հայտնել է Los Angeles Times-ը։
Իրավապահները պատրաստվում են պարզել, թե ինչպես է հոլիվուդյան դերասանը դեղատոմսով դեղորայք ստացել, որը հանգեցրել է մահվան։ Դեղորայքը պարունակել է մի նյութ, որը երբեմն օգտագործվել է դեպրեսիայի բուժման համար։
Մահացած Մեթյու Փերիի արյան մեջ, ինչպես ընդհանուր անզգայացման ժամանակ, հայտնաբերվել է կետամինի կոնցենտրացիա։ Ըստ դատաբժշկական փորձագետի՝ դեղորայքը դերասանի մոտ առաջացրել է սրտանոթային համակարգի ավելորդ գրգռում ու շնչառական ճնշման։ Նրա մահվան այլ պատճառներից են խեղդվելը, սրտի իշեմիկ հիվանդությունը և ափիոնային կախվածությունը բուժելու համար օգտագործվող դեղամիջոցների ազդեցությունը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Մեթյու Փերիի տանը մահվան պահին ապօրինի նյութերի հետքեր չեն եղել։ Նաև դիահերձման արդյունքները ցույց են տալիս, որ արտիստը մոտ 19 ամիս ալկոհոլ չի օգտագործել: 54-ամյա դերասանի հարազատների խոսքով՝ նա մահից երկու շաբաթ առաջ թողել է ծխելը։