Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև «բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները»։ 

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։