Չինաստանի նախագահ Սին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ մանրամասներ

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պուտինի հետ զրույցում Սին Չինաստանին և Ռուսաստանին լավ ընկերներ է անվանել, որոնք աջակցում են միմյանց, գրել են ԶԼՄ-ները։
Պեկինը ողջունել է Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի ջանքերը, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Վլադիմիր Պուտինը Սի Ծինփինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին շփումների մասին։
Պուտինն ու Սին, մասնավորապես, ընդգծել են, որ «ռուս-չինական արտաքին քաղաքական կապը համաշխարհային հարաբերություններում կայունացնող ամենակարևոր գործոնն է», «ենթակա չէ արտաքին ազդեցության»։