Վենեսուելան պատրաստ է նավթի առաջին խմբաքանակն ուղարկել Եվրոպա

Իտալական Eni ընկերության կողմից վարձակալած 650 հազար բարել վենեսուելական ծանր նավթաբեռը շուտով կմեկնի Եվրոպա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Refinitiv Eikon տվյալների վերլուծության և ֆինանսական շուկաների ենթակառուցվածքային կենտրոնին։
Երկու տարվա ընթացքում սա կլինի հում նավթի առաջին արտահանումը Եվրոպա Վենեսուելայից, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ. նշում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ երկրորդ տանկերն արդեն ուղևորվում է Վենեսուելա։ Նախատեսվում է, որ հունիսին այն կբեռնվի 2 մլն բարել նավթի խմբաքանակով։ Կպատրաստվի նավթի խմբաքանակ՝ իսպանական Repsol ընկերության վաճառելու հնարավորությամբ։
ԱՄՆ-ը թույլատրել է իտալական Eni SpA-ին և իսպանական Repsol SA-ին հուլիսին վենեսուելական նավթ տեղափոխել Եվրոպա: Բացի դրանից, Վաշինգտոնը չեղարկել է պատժամիջոցները, որոնք խոչընդոտում էին ամերիկյան և եվրոպական նավթային ընկերությունների աշխատանքը Վենեսուելայում։
Մարտին The New York Times-ի աղբյուրները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Վենեսուելան որպես Ռուսաստանին պոտենցիալ փոխարինող՝ նրա էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների ֆոնին: