Մոտ 300,000 ճապոնացի կարող է դառնալ մեգաերկրաշարժի զոh

Մոտ 298,000 մարդ կարող է դառնալ Ճապոնիայի Նանկայի ճեղքում տեղի ունեցած մեգաերկրաշարժի զոհ: Այս մասին գրել է տեղական «Mainichi» թերթը՝ վկայակոչելով կառավարության երկրաշարժերի դեմ պայքարի աշխատանքային խմբի զեկույցը։
Կանխատեսվող 298,000 մահերից 215,000-ը կպատճառի ցունամիին: Ենթադրվում է, որ մարդկանց միայն 20%-ն է անհապաղ կտարհանվեն
Սպասվում է, որ առնվազն 6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ տեղի կունենան Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-ում: Բացի այդ, սպասվում են առնվազն երեք մետր բարձրության ցունամիներ։
Հնարավոր երկրաշարժից տնտեսական կորուստները կկազմեն 270 տրլն իեն (մոտ 1,8 տրլն դոլար)։ Կարող է ավերվել մոտ 2,35 միլիոնի շինություն։
Վատագույն սցենարի դեպքում հնարավոր երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել ինը բալի: Այն կարող է տեղի ունենալ ձմռանը, որի հիմնական վնասը կազդի Տոկաջ շրջանի վրա:
Ճապոնիայի կառավարությունն արդեն վերանայում է ենթակառուցվածքների զարգացման ու աղետների կանխարգելման ծրագրերը։