Մարդիկ օդը մաքրող մոլեկուլներից անտեսանելի աուրա են արտադրում

Գիտնականները պարզել են, որ մարդիկ իրենց մարմնի շուրջն անտեսանելի աուրա ունեն, որը կարող է մաքրել մեր շնչած օդը․ գրում է News.am-ը:
Մարդու մարմնի վրա օդը մաքրող մոլեկուլներից անտեսանելի մշուշ է առաջանում, երբ օդում պարունակվող օզոնը ռեակցիայի մեջ է մտնում մաշկային ճարպի հետ: Կարճ ապրող մոլեկուլները, որոնք կոչվում են OH ռադիկալներ, ձեւավորում են աուրա, եւ հայտնի է, որ դրանք չեզոքացնում են թունավոր մոլեկուլները, երբ արտադրվում են դրսում արեւի լույսից, ինչի շնորհիվ նրանք ստացել են «մթնոլորտի լվացող միջոցներ» անվանումը:
Սակայն մարդկանց շրջապատող աուրայի հայտնաբերումը, որը տեխնիկապես հայտնի է որպես թթվայնացման դաշտ, առաջին անգամ ցույց է տվել, որ OH ռադիկալները արտադրվում են նաեւ մարդու մարմնի կողմից:
Սակայն փորձագետները չգիտեն՝ դաշտը բարու ուժ է, թե չարի, քանի որ աուրայի ազդեցությունը անհայտ է մնում:
Ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ սկվալենը՝ մաշկի առաձգականությունը պահպանող քիմիական նյութը, ռեակցիայի մեջ է մտնում օզոնի հետ եւ ստեղծում է OH թթվայնացման դաշտ՝ մի շարք բարդ քիմիական ռեակցիաների միջոցով: