Նիժնի Նովգորոդում չորս մարդ հոսպիտալացվել է բոտուլիզմի նշաններով

Նիժնի Նովգորոդի 4 բնակիչներ հոսպիտալացվել են բոտուլիզմի նշաններով, լրագրողներին հայտնել են Նիժնի Նովգորոդի մարզի առողջապահության նախարարությունից։
«Իրոք, չորս հիվանդ բոտուլիզմի նշաններով գտնվում են բուժհաստատությունում, նրանք բոլորը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկներն անում են անհրաժեշտ ամեն ինչ»,- հայտնել են վարչությունից։
Տեղական սոցիալական ցանցերը հայտնում են, որ տուժածները թունավորվել են պատրաստի սննդից, բոլոր հիվանդները ծանր վիճակում են։