Իսրայելի բանակին պատկանող քիմիական պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Լրատվամիջոցները հայտնում են Իսրայելի բանակին պատկանող քիմիական պահեստում հզոր պայթյունի մասին, որից հետո յոթ մետր խորությամբ փոս է գոյացել։
Ա-Շարոն շրջանի և Իսրայելի կենտրոնական այլ շրջանների բնակիչները հզոր պայթյուն են լսել։ Այս տարածքից մարդկանցից բողոքներ են ստացվում աչքերի ցավի մասին. գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Դեպքի առթիվ հրշեջ-փրկարարական ծառայությունը հետաքննություն է սկսել։ Պայթյունի աղբյուրը դեռ պարզված չէ։
Ավելի ուշ իսրայելական լրատվամիջոցները հրապարակեցին Հերցլիա շրջանում պայթյունի վայրում գոյացած խառնարանի լուսանկարը։
Նշվում է, որ խառնարանն ունի մոտ 7 մետր տրամագիծ և գտնվում է Հերցլիայի Նոֆ Յամ շրջանում: Բնակիչներին խորհուրդ է տրվում փակ պահել պատուհանները։
Լուսանկարները՝ այստեղ