Փաշինյանը կգնա խորհրդարան. «Հրապարակ»

Փաշինյանը կգնա խորհրդարան.  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Այսօր կմեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհրդի հաստատած օրակարգից կարելի է ենթադրել, որ այն հաշված ժամեր է տեւելու։ Օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, եւս 18 հարց էլ երկրորդ ընթերցման է ներկայացված: Առաջին ընթերցումն էլ երկար պրոցես չէ, բայց երկրորդը, որպես կանոն, մեկ-երկու րոպե է տեւում։ Ի դեպ, օրակարգ բերված ինը նախագծերից ութի հեղինակը կառավարությունն է, ընդամենը մեկ՝ հույժ կարեւոր նախագիծ է ներկայացված ՔՊ-ական պատգամավորների հեղինակությամբ․ ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխությամբ՝ իշխող ուժի պատգամավորներն առաջարկում են, որ պատգամավորները երդման տեքստի տակ դնեն նաեւ սեփական ստորագրությունը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում