Ռոստովի գազալցակայաններում հերթեր են (լուսանկար, տեսանյութ)

Ռոստովի գազալցակայաններում հերթեր են (լուսանկար, տեսանյութ)

Դոնի Ռոստովում գազալցակայաններում հսկայական հերթեր են գոյացել. այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Հունիսի 24-ի առավոտյան մարդիկ շտապել են ավտոմեքենաները լիցքավորել, որպեսզի հարկադիր ճանապարհորդության դեպքում վառելիքի պաշար ունենան։ Ռոստովի մի քանի գազալցակայաններում հարյուրավոր մեքենաների խցանումներ են գոյացել։ Քաղաքի տարբեր հատվածների գազալցակայաններում նկատվում է տրանսպորտային միջոցների կուտակում։

Միաժամանակ շրջանի իշխանությունները հայտնում են, որ բենզինի մատակարարում կա։

Գազալցակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։Կա վառելիքի բավարար պաշար, մատակարարումները լցակայաններ իրականացվում են այնպես, ինչպես նախատեսված է․ նշել է Ռոստովի մարզի կառավարությունը։

Հիշեցնենք,  որ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռոստովում ռազմական օբյեկտներ է վերցրել իր ստորաբաժանման հսկողության տակ։

Տեսանյութն՝ այստեղ