Երևանում թալանել են բնակչի ավտոմեքենան. գողացել են «Range Rover Evoque»-ի կողային հայելիները

Այսօր՝ մարտի 9-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան շենքերից մեկի բնակիչը իջնելով բակ նկատել է, որ իրեն պատկանող «Range Rover Evoque» մակնիշի ավտոմեքենայի կողային 2 հայելիները կոտրելու միջոցով գողացել են։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։