Ինչո՞ւ չի կարելի հավկիթը պահել սառնարանի դռան վրա. սխալ որն անում են գրեթե բոլորը

Պետք չէ հավկիթը սառնարանի դռան մեջ պահել. այսպիսի խորհուրդ է տվել կենսաբան Պոլինա Կուլաչը։
Դոցենտ Կուլաչը Газета.Ru-ի հետ զրույցում ասել է, որ սառնարանի դռան մեջ ձու պահելը սովորական սխալ է։ Կենսաբանը փաստեց, որ պահպանման այս եղանակը բացասաբար է անդրադառնում արտադրանքի որակի վրա և, բացի այդ, կրճատում է դրա պահպանման ժամկետը։ Օրինակ՝ այսպես պահված ձվերը կարող են վտանգավոր լինել որպես սալմոնելայի աղբյուր։
«Ամեն անգամ, երբ սառնարանի դուռը բացվում է, ներսում գտնվող սննդամթերքը ջերմաստիճանի փոփոխություն է զգում: Սա կարող է նպաստել բակտերիաների աճին, ինչը պոտենցիալ վտանգ է ներկայացնում առողջության համար»:
Պոլինա Կուլաչը հավելեց, որ սառնարանի դուռը կարող է օրվա ընթացքում բազմիցս բացվել ու փակվել՝ հատկապես հանգստյան օրերին կամ երբ տանը մեծ թվով մարդիկ են ապրում։ Այս դեպքում դռան վրա պահվող հավկիթները վնասվելու մեծ վտանգի տակ են։
Որտե՞ղ է լավագույն տեղը ձու պահելու համար: Դոցենտի խոսքով, ավելի լավ է գնված հավկիթը դնել սառնարանի ներքին խցիկում, ինչը երկարացնում է դրանց օգտագործման թույլատրելի ժամկետը։