Ես հրապարակեմ 71 զորամասի անուն, ասե՞մ՝ Սուրեն Պապիկյանը վաճառել է․ Գեղամ Մանուկյան

Երկու շաբաթ առաջ Ազատ գյուղում ողբերգական դեպքից հետո Գլխավոր դատախազը եկել է Սեյրան Օհանյանի, հետո արդեն Արմեն Չարչյանի նկատմամբ միջնորդությամբ։

Երկու շաբաթ ոչ մի իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել․ հասարակության ուշադրություննեն շեղում։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

«Հիմա ես հրապարակեմ 71 գույք, զորամասի անուն, ասե՞մ՝ Սուրեն Պապիկյանը վաճառել է։ ՊՆ-ն չգործող զորամասի վրա նպատակահարմար չի համարել հոսանք ծախսի, պահակ պահի և բազմաթիվ այլ հարցեր։ Դրա համար տվել է սեփականաշնորհման, օտարման»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում