ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարի դերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների գերագույն հրամանատարի պաշտոնից հրաժարվելու հարցը, որը շուրջ 75 տարի բացառապես ամերիկյան է եղել, հայտնել է «NBC News»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Հարցը քննարկվում է Պենտագոնի կողմից ԱՄՆ զինված ուժերի մարտական հրամանատարությունների և շտաբների վերակառուցման շրջանակներում:
Եթե ԱՄՆ-ն իսկապես հրաժարվի SACEUR-ից, ՆԱՏՕ-ի մյուս անդամները, հավանաբար, պետք է ընտրեն, թե որ երկիրն է առաջադրելու հրամանատարի թեկնածությունը:
«Մենք կկորցնեինք հսկայական ազդեցություն ՆԱՏՕ-ում, և դա իրավամբ կդիտվեր որպես դաշինքն ամբողջությամբ լքելու, հավանաբար, առաջին քայլը», - հեռուստաալիքին ասել է Ջեյմս Ստավրիդիսը, ով 2009-ից 2013 թվականներին ծառայել է որպես ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար: