Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Կանադայի Բրիտանական Կոլումբիայում փոքր ինքնաթիռ է վթարվել,  ինչի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել. հայտնում է CTVnews-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Վանկուվեր կղզու Տոֆինո օդանավակայանից 111 կմ հեռավորության վրա։

Վթարից հետո ինքնաթիռը բռնկվել է։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին տեղեկություններ չի հաղորդվում։

Միջադեպի պատճառները պարզվում են։ Ընթանում է քննություն:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld