Փրկարարները քարշակել են բեռնատարը

Փրկարարները քարշակել են բեռնատարը

Նոյեմբերի 12-ին, ժամը 21:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը խափանվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 2 կմ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։