Ստիպված էի դուրս գալ, որ տունը վաճառեն. Լիա Զախարյանը իր կյանքում եղած ձախողումների մասին

Այսօր հաղորդավարուհի, դերասանուհի Լիա Զախարյանը ինստագրամյան էջում անդրադարձել է իր կորուստներին։ Իր ամենամեծ կորուստը դերասանուհին համարում է տատիկի մահը։
«Իմ ամենամեծ կորուստը իմ ընտանեկան դժբախտ պատահարն էր, ավտովթարը, որի հետևանքով կորցրի տատիկիս, ում մամա էի ասում և մեծ դժվարությամբ փրկվեց փոքրիկ քույրիկս»,- ասել Է Լիան։
«Սա ինձ համար շոկային էր,որ մեկ տարի է անցել, թվում է, թե մոռացել ես, բայց ներսից քեզ հետ ահավոր բան է կատարվում»:
Լիան նաև պատմել է, մեկ այլ դեպքի մասին, որն իրեն ցավեցրել է, երբ մտերիմներից մեկը ասել է, որ ինչքան բեմում է լավ դերասանուհի, նույնքան էլ կյանքում։
«Դա ինձ կոպլեքսավորեց, փակեց, սկսեցի շատ քիչ շփվել մարդկամց հետ: Հակառակ սեռի ներկայացուցիչ ասաց, որ ես լավ դերասանուհի եմ, բայց նաև լավ դերասանուհի եմ իրական կյանքում: Չեմ կարող ասել ինչքան խորը ցավեցրեց ինձ դա: Ատում էի ինձ և իմ մասնագիտությունը»,- ասաց Լիան` չկարողանալով թաքցնել հուզմունքը:
Խոսելով իր կյանքի երրորդ ձախողման մասին` Լիան նշեց, որ այն եղել է, երբ իր ընտանիքի անդամները որոշել են վաճառել իրենց Գորիսի տունը, որտեղ անցել են Լիայի 16 տարիները.
«Այնտեղ են անցել կյանքիս լավագույն ուրախ և անմեղ տարիները, ստիպված էի գնալ և ստորագրել, որ տունը հանեն վաճառքի»: