Այլ փուլում մոբիլիզացիա հայտարարած չէ․ Սուրեն Պապիկյան

Համացանցում տեսենյութեր, հայտարարություններ են պտտվում, որ մարդիկ օգնություն, զրահաբաճկոններ, սնունդ, վրաններ են հավաքում։ Այս պահին այդ օգնության կարիքը կա՞. այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ ՀՀ-ի ՊՆ-ն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները և այս փուլում մոբիլիզացիա հայտարարած չէ, հետևաբար անձնակազմին ապահովելու որևէ խնդիր չկա։ «Խնդրում եմ ինքնագործունեությամբ չզբաղվել: Եթե մեծ ցանկություն կա բանակին օգնելու, առաջարկում եմ կապվել պատկան մարմինների հետ և բարոյական աջակցություն հայտնել, մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ»,-ասաց նա և շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝  նշեց, որ դրանք գցում են բանակի վարքը։ 

Մանրամասները՝ տեսանյութում