«Զանգվածային անկարգությունների» գործերից մեկով վերջին պաշտպանյալս էլ վերջապես արդարացվեց

«Զանգվածային անկարգությունների» գործերից մեկով վերջին պաշտպանյալս էլ վերջապես արդարացվեց

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախորդ տարի սեպտեմբերի 19-ին և 20-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Զանգվածային անկարգությունների» գործերից մեկով, որը դեռևս դատարան չի ուղարկվել, վերջին պաշտպանյալս էլ վերջապես արդարացվեց։

Այս ամբողջ ընթացքում ապօրինի քրեական հետապնդման պատճառով Կարեն Կարապետյանը ֆինանսական մեծ կորուստներ ունեցավ։ Հիմա ձեռնամուխ ենք լինելու վնասների հատուցմանը»։