Ստամբուլի քաղաքապետը 4 օր կմնա ոստիկանությունում, քեմալականները կողմնակիցներին կոչ են արել դուրս գալ փողոց

Ստամբուլի քաղաքապետը  4 օր կմնա ոստիկանությունում, քեմալականները կողմնակիցներին կոչ են արել դուրս գալ փողոց

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, մեկնաբանել է ամուսնու կալանավորումը։

«Իրենք (իրավապահները - խմբ.) վաղ առավոտից եկան... Երեկ ամուսնուս դիպլոմը անօրինական կերպով չեղարկեցին։ Սրան սպասու՞մ էինք։ Դուք կարծում եք, որ դա չի կարող լինել, և հանկարծ նոր գործընթաց է սկսվում…»,- ասել է Դիլեք Իմամօղլուն։

Նա նաև «ծիծաղելի» է անվանել Իմամօղլուին հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքները։ «Շատ կեղծ տեղեկություններ են տարածվում…»,- ասում է Ստամբուլի քաղաքապետի կինը։

Քեմալականներն իրենց կողմնակիցներին կոչ են արել դուրս գալ փողոց։

«Մենք սատարում ենք Էքրեմ Իմամօղլուին և մեր ընկերներին»,- ասել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) խոսնակ Դենիզ Յուջելը։

Իմամօղլուն 4 օր կմնա ոստիկանությունում։

Էքրեմ Իմամօղլուն, դիմելով ժողովրդին, ասել է, որ շարունակելու է պայքարը։