Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ ԱԺ խորհուրդն ապրիլի 10-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց»: