Եվրամիությունը լրացուցիչ 15 միլիարդ եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ անվտանգության գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԵՄ անդամ մի քանի երկրներ խոստացել են մինչև 15 միլիարդ եվրո լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինային։
Կոշտան ընդգծել է, որ ԵՄ երկրները կարող են անհապաղ մեծացնել իրենց աջակցությունն Ուկրաինային՝ հարկաբյուջետային տարածքի ավելացման նախաձեռնությունների միջոցով, իսկ նոր պարտավորություններն արդեն կազմում են մոտ 15 միլիարդ եվրո:
«2022 թվականից ի վեր մենք արդեն տրամադրել ենք ավելի քան 135 միլիարդ եվրո Ուկրաինային աջակցելու համար: Մեր աջակցությունն անսասան է: Եթե պատերազմը շարունակվի, ցանկացած ապագայում՝ խաղաղ բանակցություններում, վերակառուցման, Եվրամիությանն անդամակցելու հարցում», - ասել է Կոշտան: