Ո՛չ, ես Աղդամով հումանիտար աջակցություն ուղարկելու հարց չեմ քննարկել․ Փաշինյան
Միջազգային հանրությունը բազմաթիվ քայլեր է իրականացրել, բայց դրանք բավարար չեն։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությանը՝ Ստեփանակերտին Աղդամով աջակցություն ուղարկելու վերաբերյալ։
Բայց և այնպես, նրա խոսքով՝ մենք մոլորության մեջ ենք, թե միջազգային հանրությանն է պետք խնդրի կարգավորումը։
«Ո՛չ, ես Աղդամով հումանիտար աջակցություն ուղարկելու հարց չեմ քննարկել։ Չեմ կարծում, թե նման հարց քննարկելու մանդատ ունեմ։ Իսկ Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցը քննարկելու մանդատ ունեմ, քանի որ եռակողմ հայտարարության ստորագրող կողմերից մեկը ես եմ։ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ չէր ինձ համար, բայց ես այն չեմ քննարկել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։