Թրամփն ասել է, որ միջուկային զենքի հարցով նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նամակ է ուղարկել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ երկրի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է «Fox Business» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփն ասել է, որ հինգշաբթի օրը նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին և կնախընտրի Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել։
«Եթե Իրանը չբանակցի, դա շատ վատ կլինի նրա համար։ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա։ Կան այլ տարբերակներ»,- ասել է Թրամփը։
Փետրվարին ԱՄՆ նախագահն ասել էր, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: