Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է․ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով․ իրավապաշտպան

Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է․ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով․ իրավապաշտպան

Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է։

Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,- գրել է Մելիքյանը։

Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։

Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։