Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման խաղի օրը փոփոխվել է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման խաղի օրը փոփոխվել է: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ն:
Կատարում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք Մունդիալ-2022-ի բացման Կատար-Էկվադոր հանդիպումը նոյեմբերի 21-ի փոխարեն կկայանա նոյեմբերի 20-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Մունդիալ-2022-ը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարի 5 քաղաքների 8 մարզադաշտերում:
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը`
A խումբ. Քաթար, Էկվադոր, Սենեգալ, Նիդեռլանդներ։
B խումբ. Անգլիա, Իրան, ԱՄՆ, Ուելս։
C խումբ. Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Լեհաստան։
D խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Դանիա, Թունիս։