Ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան անսարքության պատճառով․ ՌԴ

Embraer 170 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Բրատսկ, ստիպված է եղել վերադառնալ Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայան՝ թռիչքից հետո տեղի ունեցած տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին հայտնել է Արեւմտյան Սիբիրի տրանսպորտի դատախազությունը։
Վայրէջքն ընթացել է բնականոն հունով։ Օդանավում եղել է 74 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։
Ինքնաթիռի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Ուղևորները գտնվում են օդանավակայանի շենքում, և որոշվում է նրանց Բրատսկ հասցնելու հարցը։
Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազությունը հետաքննում է, թե արդյոք պահպանվել են թռիչքների անվտանգության օրենսդրությունը և վերահսկում է ուղևորների իրավունքների պահպանումը: