Տխրահռչակ այդ ելույթով Ալիևը խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությունը․ Փաշինյան

Տխրահռչակ այդ ելույթով Ալիևը խախտել է Սոչիի եռակողմ հայտարարությունը․ Փաշինյան

Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի՝ նոյեմբերի ութին հնչեցրած հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Ալիևն իր հոխորտանքներով լեցուն ելույթով փորձ է անում պայմանավորվածություններն ու պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին, բայց այդ ելույթն, ինքնին, հակառակն է փաստում։

«Ընդ որում, սա արվում է ԱՄՆ միջնորդությամբ Հայատանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպման հենց հաջորդ օրը։ Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։