Վրաստանի հետ հարաբերությունները լավ են, Թուրքիայի հետ էլ պիտի լավ լինեն․Փաշինյանի տրամաբանությունը
Աշխարհաքաղաքական վիճակը շարունակում է մնալ անկայուն, իսկ ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի։ Հայաստանի դերն էլ հայտնի չէ, թե որն է լինելու։ Այդ մասին այսօր իր ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են, և Արևելք-Արևմուտք բանաձևերը բավարար չափով չեն գործում։
«Մեզ համար կենսական նշանակություն ունեն շրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումն ու իրագործումը։ Իսկ մեր տարածաշրջանի պետություններից ոչ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություն չունի»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեզ համար անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ։
Մանրամասն՝ տեսանյութում