Իրանը ճնշումների և սպառնալիքների ներքո չի վարի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ. Իրանի ԱԳ նախարար

Իրանը ճնշումների և սպառնալիքների ներքո չի վարի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ միջուկային ծրագրի շուրջ, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ռուսաստանի ԱԳ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:
Իրանը կշարունակի խորհրդակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային ծրագրի հարցով։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը վճռական են ելք գտնել իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակից։
«Շատ խոսակցություններ եղան Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մենք համոզված ենք, որ դիվանագիտության ռեսուրսը մնում է և չի կարելի անտեսել։ Առանց սպառնալիքների և առանց ակնարկների ինչ-որ ուժային լուծումների հնարավորության մասին։
Մենք հաստատակամ ենք շարունակել ընդունելի լուծումների որոնումը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, որը ստեղծվել է ոչ թե Իրանի, այլ մեր արևմտյան գործընկերների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։