Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից․ Շարմազանով

Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից․ Շարմազանով

Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետեւյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։

Ի դեպ,«ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել։

Իրականացնելիվ Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։

Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում։

Փաստացի Փաշինյանը, ուրանալով Ցեղասպանության 1,5 մլն նահատակների ու 44-օրյա պատերազմի հազարավոր նահատակների հիշատակը, ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս։

Այդ ճանապարհին նա կռիվ է տալիս ազգային բոլոր ինստիտուտների ու ազգային խորհրդանիշների հետ՝ բանակ, եկեղեցի,պատմություն…

Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին։

Թե բա՝ ինչու՞ են խաչքար տեղադրում։

Թուրքերը Ջուղայում էին մեր խաչքարերը ոչնչացնում,իսկ Նիկոլը՝ մատաղ սերնդի հոգիներում։

Ապագա պատմաբանը սրանց կառավարումն անվանելու է թուրքկան դեսանտի օկուպացիայի սեւ ժամանակաշրջան։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով