Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել․ քննարկել են ռազմավարական հարցեր

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել․ քննարկել են ռազմավարական հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
 
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր:

Ինրպես ավելի վաղ հայտնել էր Mediahub.am-ը, Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ: