Արցախից ՀՀ բռնի տեղահանման ժամանակ արված լուսանկարը՝ Reuters-ի՝ տարվա լավագույն լուսանկարներ շարքում

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարը հայտնվել է Reuters-ի՝ «2023 թվականի Տարվա լավագագույն 24 լուսանկարները և դրանց հետևում գտնվող պատմությունները» շարքի մեջ․
«Հորս լուսանկարը, որն արել եմ սեպտեմբերի 26 ին՝ Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանման ժամանակ, մտել է Reuters-ի շարքի մեջ»,- գրել է լուսանկարիչը։