ՔՊ-ականներն անցել են ՀՀ քաղաքացիներին պիտակավորելու տեխնոլոգիային

ՔՊ-ականներն անցել են ՀՀ քաղաքացիներին պիտակավորելու տեխնոլոգիային

«Ընդդիմությունը թաղի խուժանի միջոցով փորձում է զավթել իշխանությունը»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

ՔՊ-ն որոշել է իր «ծանր հրետանին»՝ անփորձներին, քաղաքական, պետական որևէ հետագիծ չունեցող, հանրությանն ընդհանրապես անծանոթ դեմքերին նետել մարտի՝ ՀՀ քաղաքացիներին, ընդդիմության աջակիցներին «թաղի խուժան» պիտակավորելու համար:

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ով նախկինում մի քանի լրատվականներում լրագրող է աշխատել՝ փորձում է քննադատել 30 տարուց ավելի քաղաքականության մեջ գտնվող ընդդիմության լիդերներին, որոնցից շատերը կանգնած են արցախյան պայքարի ակունքներում, Արցախի հերոսներ են և պետականաշինության ահռելի փորձ ունեն: Գործող իշխանությունները, չունենալով որևէ հիմնավոր փաստարկներ քննադատելու ընդդիմությանը, անցել են պիտակավորման քաղտեխնոլոգիային: Սակայն ՀՀ քաղաքացիներին «թաղի խուժան» անվանելը ռեկորդ է անգամ ՔՊ-ի համար:

Ընդդիմությունն իր պրոֆեսիոնալ կադրային բազայով, ծրագրային մոտեցումներով մի քանի անգամ գերազանցում է ՔՊ-ականների կադրային ներուժին ու քաղաքական դիսկուրս գեներացնելու ունակությանը: 

Ընդդիմությունը ՔՊ-ականների սև PR-ին պետք է հակադարձի ծրագրային պայքարով՝ առաջարկելով ստեղծված ծանր, բարդ իրավիճակից դուրս գալու մեխանիզմներ: Առաջնահերթ հարցը,  իհարկե, օր առաջ ՔՊ-ականներին հեռացնելն է՝ իշխանափոխությունը ՀՀ-ում ուղղակի այլընտրանք չունի, սակայն ընդդիմությունը նաև պետք է ներկայացնի «պլան-Բ»-ն՝ ինչ ռազմավարություններ ունեն տնտեսական, անվտանգային, արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված:

Վահրամ Բագրատյան