«Ես երբեք որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ խոսել»․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես երբեք որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ խոսել»․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես երբեք որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ խոսել»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի խոսքերն իր, Զատուլինի և Գաբրիելյանովի` երկիր մուտք գործելու արգելքի մասին։ Նա նշել է, որ խոսել է անձամբ Փաշինյանի մասին և ասել, որ նա հայ ժողովրդի դավաճանն է, որ նա ծախել և դավաճանել է հայկական բոլոր շահերը։

«Դա, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի անհանգստացնում։ Ես, այնուամենայնիվ, Հայաստան գնալու մտադրություն չունեի և կյանքումս ընդամենը երկու անգամ եմ եղել․ 25 տարեկանում՝ ղեկավարի հետ գործուղման ժամանակ, 35 տարեկանում՝ Տիգրանի հետ՝  Տիգրանի ընկերոջ հրավերով՝ ծանոթանալու երկրին և Տիգրանի հարազատների հետ»,- գրել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք «չէր էլ մեկնի Հայաստան»։ Սիմոնյանն առաջարկում է փոխել Փաշինյանի բերած պատճառաբանությունը («անարգանք ՀՀ ժողովրդի նկատմամբ») ակնհայտ հիմնավորումով. «Սիմոնյանին չեն սիրում ՀՀ իշխանությունները»։