Պուտինը դժվար թե համաձայնի ընդունել Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը

Պուտինը դժվար թե համաձայնի ընդունել Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե համաձայնի ընդունել Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, գրում է Reuters-ը, որը զրուցել է ռուս պաշտոնյաների հետ։

Ռուսաստանը պետք է մշակի ցանկացած զինադադարի պայմանները և ստանա որոշակի երաշխիքներ, ըստ ռուսաստանցի անանուն պաշտոնյայի:

«Պուտինի համար դժվար է համաձայնել դրան ներկայիս տեսքով... Պուտինը ամուր դիրքեր ունի, քանի որ Ռուսաստանը առաջ է գնում»։

Աղբյուրն ասել է, որ առանց հրադադարի երաշխիքների, Ռուսաստանի դիրքերը կարող են արագ թուլանալ, իսկ հետո Արևմուտքը կարող է մեղադրել Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու ձախողման համար:

Մեկ այլ ռուս պաշտոնյա ասել է, որ Մոսկվայի տեսանկյունից հրադադարի առաջարկը թակարդի տեսք ունի։ Նա նաեւ հավելել է, որ Պուտինի համար դժվար կլինի դադարեցնել պատերազմն առանց կոնկրետ երաշխիքների կամ պարտավորությունների։

Ռուսական երրորդ աղբյուրն ասել է, որ ընդհանուր պատկերն այն է, որ ԱՄՆ-ը վերսկսել է ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակումը և այդ քայլե համեմել է հրադադարի առաջարկով: