Թուրքն արդեն 9 ամիս է, ինչ Սիսիանի վարչական տարածքում է

Փաստինֆոն գրում է․
Թուրքն արդեն ինն ամիս է, ինչ գտնվում է Իշխանասարում, Սիսիանի վարչական տարածքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը:
«Սյունիքում վիճակն ինչպես կար, նույնն է, այսօր Արցախը կորցնելու խնդիր ունենք, 2 տարի առաջ Սյունիքում մեր Իշխանասարի սահմանը գտնվում էր մոտ 230 կմ հեռավորության վրա` Թալիշում, բայց այսօր թուրքը գտնվում է Իշխանասարում, Սիսիանի վարչական տարածքում արդեն 9 ամիս եւ մեր նպատակն է, որպեսզի հավաքվենք, համախմբվենք, պահենք մեր Արցախը: Եթե Արցախ չունեցանք, բնականաբար չենք ունենա Սյունիք եւ կկորցնենք մեր հայրենիքը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին ապրիլի 5-ին համախմբվենք եւ պահպանենք մեր հայրենիքը»,-նշեց նա: