Թաթոյանը տեսնո՞ւմ է իրեն վարչապետի թեկնածուի դերում

Ես այս պահին որևէ քաղաքական գործընթացում ներգրավված չեմ։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

Նա տեղեկացրեց, որ այս պահին միայն ակտիվ հանրային գործունեություն է իրականացնելու։ 

«Կարծում եմ՝ պետք է արձանագրել եղած օրհասական հարցերն ու բացերը լրացնելուն ուղղված աշխատանք տանել»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է իր՝ վարչապետի թեկնածու լինելուն, ապա Թաթոյանը նշեց, որ հանրությունն իր կարողությունը լավ գիտի, ինքն էլ իր վրա վստահ է, բայց այս պահին իրեն հանրային գործունեությունում է տեսնում։