Զինվորականներ, ռազմական տեխնիկա․ քաղաքացիներին հորդորում են չլքել տները. իրավիճակը՝ Ռոստովում (լուսանկարներ, տեսանյութ)

Զինվորականներ, ռազմական տեխնիկա․ քաղաքացիներին հորդորում են չլքել տները. իրավիճակը՝ Ռոստովում (լուսանկարներ, տեսանյութ)

«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ Ռոստովի օդանավակայանը և այլ ռազմական օբյեկտներ անցել են իր ստորաբաժանման հսկողության տակ։

«Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը մեր հսկողության տակ են։ Օդանավերը, որոնք նախատեսված են մարտական ​​աշխատանքի համար, կանոնավոր կերպով հեռանում են»,- ասել է Պրիգոժինը։

Նրա խոսքով, «վագներցիները» ոչ մեկին չեն խանգարել։

Ավելի ուշ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը քաղաքացիներին հորդորել է գիշերել տանը և չլքել իրենց տները։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ խնդրում եմ զերծ մնալ քաղաքի կենտրոն մեկնելուց և հնարավորության դեպքում չլքել ձեր տները»,- ասվում է Գոլուբևի տելեգրամյան ալիքում։

Նախազգուշացումը տեղադրվել է առավոտյան ժամը 06:51-ին: Այս ընթացքում անհայտ զրահամեքենաները կարողացել են մտնել Ռոստովի կենտրոն, իսկ քողարկված ու սպիտակ թևկապներով զինյալները շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչակազմը և այլ շենքեր։

Հունիսի 23-ին Պրիգոժինը մեղադրանքներ էր հնչեցրել Պն նախարարի հասցեին, ասելով, թե ՌԴ ՊՆ Շոյգուն որոշել է ոչնչացնել իր խմբավորումը։ Նա կոչ էր արել մարդկանց ոտքի կանգնել ու վերջ տալ Շոյգուի ամենաթողությանը: 

ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել ռազմական ապստամբության կոչի առթիվ` հայտարարելով, որ Պրիգոժինի անունից արված հայտարարությունները ՌԴ ՊՆ-ի մասին անհիմն են։

Տեսանյութն՝ այստեղ