Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, նա նոր հողեր չի փնտրում․ Պուտին

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, նա նոր հողեր չի փնտրում․ Պուտին

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է, նա նոր հողեր չի փնտրում, իսկ ուկրաինական ճգնաժամը տարածքային հակամարտություն չէ: Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ոմանք կառուցողական փոխգործակցության Ռուսաստանի պատրաստակամությունը շփոթեցին հպատակության հետ։ Ոչ ոք չէր պատրաստվում լսել Ռուսաստանին, մեր, այսպես կոչված, գործընկերների ամբարտավանությունը պարզապես դուրս էր եկել շրջանակներից»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա նաև անդրադարձել է Արևմուտքին՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք, ով իրեն պահում է ինքնուրույն և գործում է իր շահերին համապատասխան, ենթակա է վերացման Արևմուտքի կողմից.

«ԱՄՆ-ն իր տնտեսական գիծն է պարտադրում Եվրոպային, փորձում են օրենքները փոխարինել ինչ-որ կանոններով, սա «անհեթեթություն» է։ Արևմուտքի ուժը կուտակվել է դարավոր գաղութային քաղաքականության, գաղութների կողոպուտների, ողջ մոլորակի կողոպտման մեջ»։