Մասնագետը հորդորել է դիմել բժշկի, եթե իրենց մտերիմներն ունեն մի հիվանդության որոշ ախտանիշներ

Հոգեթերապևտ, Սննդառության խանգարումների ուսումնասիրման կենտրոնի գլխավոր բժիշկ Մաքսիմ Սոլոգուբը նշել է անորեքսիայի մի շարք ախտանիշներ, որոնք, եթե նկատում եք ձեր սիրելիների մոտ, պետք է դիմել բժշկի։ Այս թեմայով նա խոսել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան տելեգրամյան իր ալիքում հրապարակած տեսանյութում։
«Ես լիովին վստահ եմ, որ ցանկացած հարազատ նկատում է, որ սիրելիի սնվելը խանգարվել է, նա դադարել է ուտել այլ մարդկանց հետ, կորցնում է քաշը կամ ուտելուց հետո վազում է զուգարան և առաջացնում է փսխում և այլն։ Այս ամենը տեսանելի է»,- ասել է բժիշկը։
Սոլոգուբը կոչ է արել այս դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության՝ չսպասելով իր հարազատի վիճակի հնարավոր վատթարացմանը: